Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ կձայնագրվի և կթողարկվի Տիգրան Մանսուրյանի կոնցերտների ալբոմը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ։

«Սիրելի՛ մաեստրո, շնորհավորում եմ Ձեզ 85-րդ տարեդարձի առթիվ։ Ուրախ եմ, որ Ձեր ողջ անսպառ եռանդով շարունակում եք աշխատել։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ՝ 2024 թվականին Հայաստանում առաջին անգամ կձայնագրվի և կթողարկվի Ձեր կոնցերտների ալբոմը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի մենակատարների մատուցմամբ: Թողարկումից հետո ալբոմը հասանելի կդառնա միջազգային առաջատար մեդիահարթակներում։

Սիրելի՛ մաեստրո, վստահ եղեք, որ իմ և Երևան համայնքի կողմից արվելու է ամենը՝ ձեր նվիրումն ու ջանքերը արժանիորեն հատուցելու համար»։