Մշակույթ

Անցկացվել է Ա․ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնը

Երևանում անցկացվել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնը: Նպատակն է բացահայտել տաղանդավոր երեխաների ստեղծագործական ձիրքը, աջակցել հայկական կոմպոզիտորական դպրոցի զարգացմանը:

Փառատոնին մասնակցել են համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների պատանի ստեղծագործողները: Մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը պատանիներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ խոնարհել մեծ կոմպոզիտորի շիրիմին: