Հինգշաբթի, 1 Հունիսի 2023

USD384.39

EUR407.92

RUB4.67

Երևան 20 ℃

Рус Eng

Բալային համակարգը կվիճարկեն ՍԴ-ում

Հասարակություն

8 Փետրվարի 2022, 20:11

«Հայաստան» խմբակցությունը չի բացառում, որ կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` բալային համակարգին վերաբերող դրույթները։

Հիշեցնենք, այսօր Ազգային ժողովում քննարկվել է «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարածների նկատմամբ։

Radar Armenia-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, թե, դատելով նախագծի վերաբերյալ իշխանությունների քննադատություններից, նրանք կողմ չեն քվեարկի այս նախագծին, որից հետո ընդդիմությունն ամենայն հավանականությամբ կդիմի ՍԴ։

 

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել