Հասարակություն

ԱԺ-ն մերժեց բալային համակարգը հանելու նախագիծը

Ազգային ժողովը չընդունեց «Հայաստան» խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող տուգանման բալային համակարգը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 42 կողմ, 46 դեմ ձայն:

Հիշեցնենք՝ երեկ Radar Armenia-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավորներից Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, թե ԱԺ-ում նախագիծը մերժվելու դեպքում իրենք կդիմեն ՍԴ, քանի որ այն համարում են հակասահմանադրական։