Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR408.47

RUB4.73

Երևան 18 ℃

Рус Eng

Բալային համակարգն արդյունավետ, շատ լուրջ կանխարգելիչ գործիք է

Հասարակություն

8 Փետրվարի 2022, 13:40

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն անդրադարձել է «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարածների նկատմամբ։

Փոխոստիկանապետի խոսքով. «Մենք այժմ քննարկում ենք դրա հակասահմանադրական լինելու հարցը, թե նրա նպատակայնությունը։ Որպես գնահատական կարող եմ հայտարարել՝ այո, այս համակարգն արդյունավետ է, շատ լուրջ կանխարգելիչ գործիք է։ Եթե անձը գիտի, որ պարբերաբար խախտում կատարելով զրկվելու է վարելու հնարավորությունից, միանշանակ ձգտելու է կրկին չկատարել նման խախտում»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել