Ժամանց

Արքայազն Հարիի հուշերը կարող են խռովություն առաջացնել թագավորական ընտանիքում

Միացյալ Թագավորության Սասեքսի դուքս, արքայազն Հարրին մինչև տարվա վերջ կհրապարակի իր հուշագրությունները։ Աղբյուրները տեղեկացրել են, որ հուշերը լուրջ ցնցումներ են բերելու թագավորական ընտանիքի համար։ Ակնկալվում է, որ գիրքը կբացահայտի արքայազնի իսկական զգացմունքները խորթ մոր՝ Կամիլայի հանդեպ։ Արքայազնը պատրաստվում է հրապարակայնորեն պատմել ընտանիքի հետ իր հարաբերությունների մասին։ Գրքի պատմությունը սկսվում է նրա մանկությունից մինչև Աֆղանստանում անցկացրած ժամանակն ու 2020թ. թագավորական ընտանիքը լքելու որոշումը, բանակում անցկացրած շրջանը և ամուսնությունը ամերիկաբնակ նախկին դերասանուհի Մեգան Մարքլի հետ: 

 

 

Նշվում է, որ թագավորական ընտանիքը լրջորեն անհանգստացած է Հարրիի հայտարարությունից և հատկապես այն հանգամանքից, որ նա գաղտնի աշխատում է իր հուշերի վրա արդեն ավելի քան մեկ տարի: Արքայազն Հարրին այս շաբաթ քննադատության էր ենթարկվել այն բանի համար, որ անտեսել է ու չի արտահայտվել այն փաստի մասին, որ Կամիլան ստացել է Եղիսաբեթ թագուհու օրհնությունը և դառնալու է թագուհի-կոնսորտ։

Թագավորական ընտանիքի հարցերով զբաղվող փորձագետները կարծում են, որ արքայազնի հուշերը կարող են խռովություն առաջացնել նրա ընտանիքում` խորացնելով տարաձայնությունները Չարլզի և Ուիլյամի հետ։