Մեգանն ու Հարին վիրավորել են թագուհուն
Ժամանց
13 Մարտի 2022, 15:03Արքայազն Հարին և Մեգան Մարքլը կրկին հայտնվել են սկանդալի կենտրոնում։ Մեծ Բրիտանիայի թագուհու թոռը բաց կթողնի կարևոր միջոցառում հայրենի երկրում:
Սասեքսքի դուքսը պնդում է, որ իրեն անվտանգ չի զգում Մեծ Բրիտանիայում։ Նա ցանկանում է, որ իրեն նախկինի պես պահպանի տեղի ոստիկանությունը։ Հարիի խոսքով՝ իր ամերիկացի թիկնապահները բավարար լիազորություններ չունեն այլ երկրում։
Շուտով Լոնդոնում կբացվի հանգուցյալ արքայազն Ֆիլիպի հիշատակին նվիրված հուշարձան, սակայն նրա թոռը իր կնոջ հետ, ներկա չեն գտնվի այդ միջոցառմանը: Բայց սեփական անվտանգության մասին հոգ տանելը Հարիին չի խանգարի Նիդեռլանդներ մեկնել ապրիլին։
Թագավորական ընտանիքի շատ երկրպագուներ եկել են այն եզրակացության, որ արքայադուստր Դիանայի կրտսեր որդին արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում Եղիսաբեթ Երկրորդի նկատմամբ: «Նա թքած ունի թագուհու վրա», «նման նողկալի արարք, բայց ում է նա պետք Մեծ Բրիտանիայում», «Մեգանը եւ Հարին վիրավորել են թագուհուն», «ինչ կարող է պատահել նրա հետ, բոլորը նրա մասին մոռացել են», - վրդովմունքով քննարկում են բրիտանացիները։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն