Ժամանց

Քեմբրիջի դքսուհու շքեղ երեկոյան զգեստը՝ Ճամայկայում (ՖՈՏՈՇԱՐՔ)

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը մասնակցել են Ճամայկայի գեներալ-նահանգապետ սըր Պատրիկ Ալենի պաշտոնական նստավայրում կազմակերպված գալա ընդունելությանը: Միջոցառմանը Քեմբրիջի դքսուհին ներկայացել է Jenny Packham ապրանքանիշի զմրուխտագույն շքեղ զգեստով, որն ընդգծել է նրա բարեկազմությունը։ Քեյթ Միդլթոնն իր տեսքն ամբողջացրել է զմրուխտով և ադամանդներով զարդարված ականջօղերով և ապարանջանով։