Քաղաքական

Էդմոն Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված 6 կետերը

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն «Առաջին ալիքին» տված հարցազրույցումհրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում ՀՀ-ի կողմից ներկայացված կետերը.

• Առաջին կետում նշված է՝ մարտի 11֊ին ստացվել է Ադրբեջանի առաջարկը և պատասխանում ենք,

• Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ,

• Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը,

• Հայկական կողմը կարևոր է համարում ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություննները (ռազմագերիների վերադարձ, կոմունիկացիաների բացում),

• Հայկակական կողմը  պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա,

• Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։