Քաղաքական

«Եթե ժպիտս գեթ մեկ հայ զինվորի կյանք կարող է փրկել, էլի կժպտամ». ԱԳ նախարար

ԱԳ նախարար Արարատ Միզոյանն ԱԺ-ում անդրադարձավ Անթալիայի դիվանագիտական ֆորումին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում իր ժպտալուն. «Եթե իմանամ, որ իմ ժպիտը կարող է վաղը-մյուս օրը գեթ մեկ հայ զինվորի կյանք փրկել, ես էլի կժպտամ ու կժպտամ»։

Ինչ վերաբերում է դիտարկումներին, թե Թուրքիայի ԱԳ նախարարը Միրզոյանի հետ հանդիպմանն առանց փողկապի էր, վերջինս ասաց. «Այդ ֆորումին «առանց փողկապների» ձևաչափ էր հայտարարված, և տարբեր լուսանկարներից տեսանելի է, որ այլ նախարարներ ևս չեն կրել փողկապներ»։

Նա նշեց, որ ճիշտ էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը։ ՀՀ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը, Միրզոյանի խոսքով, ևս դրական ազդեցություն է ունեցել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վրա, և կողմերը վերահաստատել են, որ շարունակում են երկխոսություններն՝ առանց նախապայմանների։