ՀՀ կառավարության որոշմամբ Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի Գորիս-Խնձորեսկ մայրուղում գտնվող, ընդհանուր 10,63 հա մակերեսով՝ արդարադատության նախարարությանն ամրացված հողամասը կամրացվի Ազգային անվտանգության ծառայությանը:
Կառավարության որոշման նախագծի համաձայն, հողամասը կհատկացվի ԱԱԾ սահմանապահ զորքերին` իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման համար:
Նշենք, որ կառավարության փետրվարի 23-ի որոշմամբ էլ ԱԱԾ-ին հողամասեր էին ամրացվել Ներքին Խնձորեսկ և Հարթաշեն գյուղերում։