Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը ճիշտ է համարում նախագահի ընտրություններին չմասնակցելը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իրենց տեսակետը նույնն է՝ չպետք է մասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը։ 

Ըստ նրա՝ հիմնավորումները մի քանիսն են. «Ներկայացված թեկնածուն կուսակցության անդամ է, կարելի է ասել՝ վարչապետը կառավարության նիստում նշանակեց նախագահ»։

Ըստ Օհանյանի՝ Արմեն Սարգսյանը մի քանի սահամանադրական նորմեր չի պահպանել. «Ընդդիմության մասնակցությունը լեգիտիմացնելու է գործընթացը։ Ինչպես ԱԺ-ն է գործադիրի կցորդը, այնպես էլ՝ նախագահի ինստիտուտն է լինելու այդպիսին»։

Նա խոսել է նաև ընդդիմության հետագա քայլերի մասին՝ ընդգծելով, որ «պայքարը շարունակելու մեծ թափանիվին ընթացք տալու համար յուրաքանչյուր գործողություն իր ժամանակն ունի և պետք է հասունանա». «Այդ պայքարը կամաց-կամաց թափ է առնում։ Դա նաև կախված է այն իրավիճակից, ոն առկա է տարածաշրջանում և Հայաստանի շուրջը»։