Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 29 ℃

Рус Eng

Ամերիկացիները դուրս են բերվում Ուկրաինայից

Միջազգային

11 Փետրվարի 2022, 14:08

Ամերիկյան զորախումբը տեղափոխվում է Ռումինիա, իսկ ամերիկացիներին խորհուրդ է տրվում լքել Ուկրաինան։ Նման խորհուրդ հայրենակիցներին տվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։  Բայդենը նաև չի բացառում, որ հակամարտությունը «ցանկացած պահի» կարող է սրվել։  Արևմուտքը կարծում է, որ Ռուսաստանը կարող է ագրեսիվ գործողություններ ծրագրել Ուկրաինայի դեմ, մինչև այն սահմանը, երբ նա դուրս կբերի զորքերը և տեխնիկան: Մոսկվան հերքում է ռազմատենչ ծրագրերը, սակայն ՆԱՏՕ-ն պատրաստվում է տարբեր սցենարների։ ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Եվրոպայում և այդ համատեքստում Կիևը ստացել է ամերիկյան ռազմական օգնության հերթական խմբաքանակը:


Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ անհանգստացած է իր սահմաններում դաշինքի ակտիվությամբ։ Այժմ Ռուսաստանի Դաշնության զինվորականները զորավարժությունների են մասնակցում Սև և Ազովյան ծովերի ջրերում, ինչպես նաև Բելառուսում։ Ռուսաստանի հարևան Լիտվան նույնպես չափազանց մտահոգված է տարածաշրջանում աճող ռազմական ակտիվությամբ։ Ավելի վաղ Վիլնյուսը ՆԱՏՕ-ին կոչ էր արել մշտական ամերիկյան զորքեր տեղակայել իր տարածքում։ Նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել էր. «Դաշինքը պետք է պատրաստ լինի արագ և վճռական գործողությունների տարածաշրջանում: Ռազմական պատրաստվածությունը և դաշնակիցների ներկայությունը այստեղ մնում են հուսալի զսպման հիմնական տարրերը», հաղորդում է Euronews-ը:

 

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել