Հանձնաժողովը հավանություն տվեց Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությանը
Քաղաքական
14 Փետրվարի 2022, 13:35
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությանը:
Ջանջուղազյանի թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում, ապա քվեարկությունը տեղի կունենա փակ-գաղտնի ընտրակարգով:
Հիշեցնենք՝ Ատոմ Ջանջուղազյանը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը։
Հետևեք մեզ Telegram-ում