Քաղաքական

Ատոմ Ջանջուղազյանը՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի նոր թեկնածու

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար։ 

Ատոմ Ջամջուղազյանի թեկնածության հարցը քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում: 

Հանձնաժողովի նիստում Ջանջուղազյանը անդամներին ներկայացրել է, որ Հաշվեքննիչ պալատում պետք է գործի ներքին հսկողության համակարգ՝ հակակշիռների և զսպումների մեխանիզմ: 

«Այն դեպքում, երբ պետական ծառայողը, մասնավորապես Հաշվեքննիչ պալատի աշխատակիցը կունենա այնպիսի գիտակցություն, որ բացառիկ շահը հանրային պետական շահն է, կունենա բավարար կարողություն և ցանկություն՝ ծառայելու այդ շահին, վստահաբար կունենանք հաջողություն»,- ասել է Ջանջուղազյանը: