Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2023

USD384.14

EUR405.33

RUB3.90

Երևան 16 ℃

Рус Eng

Նախատեսում ենք երկու տարի հետո Երևանում չհիմնանորոգված մանկապարտեզ չունենալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

25 րոպե Երևանի մասին

7 Սեպտեմբերի, 21:00

Radar Armenia-ի տաղավարում «25 րոպե Երևանի մասին» հաղորդման հյուրը Երևանի մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյանն է:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է արվել մայրաքաղաքի մանկապարտեզների հիմնանորոգմանը, արված և արվելիք բարեփոխումներին, պոլիկլինիկաներում առկա խնդիրներին, դրանց լուծումներին և այլն։

Անդրադառնալով մանկապարտեզների խնդրին` Հայկ Միրզոյանն ասել է.

«Վերջին տարիների ընթացքում հիմնանորոգվել է 53 մանկապարտեզ, որոնցից 24-ը` վերջին տարվա ընթացքում, անհրաժեշտ գույքով կահավորվել են բոլոր սենյակները, ստեղծել ենք կրթադաստիարակչական միջավայր, որտեղ երեխաները կհաճախեն, և սրանով էլ կկարողանանք ապահովել աշխատող ծնողների աշխատաժամանակը։ 9500 երեխայի կրթադաստիարակչական միջավայր ենք բարելավել, հերթերը կրճատվել են 750 երեխայով։ Առաջիկա երկու տարում նախատեսում ենք հիմնանորոգել ևս 65 մանկապարտեզ, որի արդյունքում չվերանորոգված մանկապարտեզ քաղաքը չի ունենա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը