Լուրեր
2 Փետրվարի 2023, 13:34
Հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարներն ու շահառուներն աճել են
2022թ․ ընթացքում գործընթացում ներգրավված 29 199 շահառուի վերադարձվել է 36․5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ 2021-ին շահառուների թիվը կազմել է 20 920, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 22․7 մլրդ դրամ։

2 Փետրվարի 2023, 13:29
Վահրամ Դումանյանը՝ ՀՀ նախագահի խորհրդական
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։

2 Փետրվարի 2023, 13:22
Արդարադատության նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

2 Փետրվարի 2023, 13:01
«Հայաստանը հրաժարվում էր վերադարձնել իրեն չպատկանող տարածքները». Լավրով
Ողջ այդ ղարաբաղյան պատմությունը տասնամյակների պատմություն է, երբ Հայաստանը տասնյակ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները։
2 Փետրվարի 2023, 12:54
«Մալաթիա» տոնավաճառի վերաբացումը կախված է առաջնային խնդիրների շտկման ինտենսիվությունից. ՔՏՀԱ ՏՄ
Փետրվարի 1-ին, կասեցվել էր «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի արձանագրած խախտումների պատճառով։