Հասարակություն

«Մալաթիա» տոնավաճառի վերաբացումը կախված է առաջնային խնդիրների շտկման ինտենսիվությունից. ՔՏՀԱ ՏՄ

Շրջանառվող լուրերը, թե շաբաթ օրը՝ փետրվարի 4-ին, կվերսկսվեն Մալաթիայի տոնավաճառի աշխատանքները, իրականությանը չեն համապատասխանում. տեղեկությունը Radar Armenia-ին հայտնեցին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։

Ըստ տեսչական մարմնի՝ վերաբացումը կախված է նրանից, թե տնտեսավարողի կողմից որքան ինտենսիվ կշտկվեն մատնանշված առաջնային խնդիրները։

Հիշեցնենք՝ փետրվարի 1-ին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի արձանագրած խախտումների հետևանքով կասեցվել էր Մալաթիայի տոնավաճառի գործունեությունը։

Հայկ Մագոյան