Լուրեր
Բացահայտվել է պաշտոնեական կեղծիքի 6 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։

ԱՄՆ-ն պատրաստ է միջուկային զենք կիրառել Հարավային Կորեային պաշտպանելու համար
Այս մասին երեքշաբթի հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել քաղաքի ոստիկանության քրիստոնյաների բաժնի պատասխանատուն
Հուվարի 30-ին, Երուսաղեմի հայոց պատրիարքարան այցելեց Հին Քաղաքի ոստիկանության Քրիստոնյաների բաժնի պատասխանատու սպա Ալա Հարբը, որին ընկերակցում էր Շուբաշ Զահեռը և հանդիպում ունեցավ Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:

Ադրբեջանը կոչ է արել իր քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ Իրան այցելելուց
Ադրբեջանն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց անհրաժեշտության չայցելել Իրան:
Գուգարքում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել
Հունվարի 26-ին Գուգարքի քրեական հետախույզները դարձյալ Եղեգնուտում ստուգել են մի բեռնատար, որի թափքում 5,5 խմ փայտանյութ կար։ Վարորդը բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ձերբակալվել է։