Լուրեր
Քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի վերաբերյալ կազմակերպչական հարցեր
Նախարարը կարևորել է խաղերը մայրաքաղաքից զատ՝ մարզերում կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչն էականորեն կաշխուժացնի մարզային կյանքը։

Ֆուտզալի ԱԱ․ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային
Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Վլադիմիր Սանոսյանը և մեկ անգամ մրցակցի դարպասը գրավեց Արթուր Մելքոնյանը։

Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա երկու տուժած
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Հ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել «Արտաշատի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր և տեղափոխել Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Ն. Պ․-ն տեղափոխվել է «Արարատի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՀՖՖ նախագահը լավագույն մարզչի մրցանակը հանձնել է Ռուբեն Նազարեթյանին
Ֆուտզալի ազգային հավաքականի խաղացողները ևս ստացել են լավագույնի իրենց մրցանակները։
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 3-ին ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին։