Ֆուտզալի ԱԱ․ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային
Սպորտ
3 Մարտի, 21:27
Մարտի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման հիմնական փուլի չորորդ մրցափուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։ Մեր հավաքականը հաղթեց մրցակցին 3:2 հաշվով:
Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Վլադիմիր Սանոսյանը և մեկ անգամ մրցակցի դարպասը գրավեց Արթուր Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դեռ նախորդ տուրում նվաճել էր էլիտ ռաունդի ուղեգիր:
Հետևեք մեզ Telegram-ում