Լուրեր
Կեղծ 20.000-անոցով բենզին է լիցքավորել
Փետրվարի 21-ին, ժամը 04.15-ին, Գյումրիի Երևանյան խճուղու բենզալցակայանի լիցքավորողը հաղորդում էր տվել, որ ժամը 03.25-ի սահմաններում անծանոթ տղամարդը «Մերսեդես» մակնիշի իր մեքենան 5000 դրամի բենզին էր լիցքավորել, ապա ստանալով 20 000 դրամի մանրը՝ հեռացել էր: Ինքը հետո նկատել էր, որ 20 000 դրամը կեղծ է:

Պուտինը չի պատրաստվում շփվել Բայդենի հետ
Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առայժմ չի պատրաստվում որևէ շփում ունենալ։

ՀՀ ՊՆ-ն հերքել է սահմանային կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

«Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային պոտենցիալներն այսուհետ կդիտարկվեն որպես ԱՄՆ-ի հետ միասնական «բռունցք» Մոսկվայի դեմ». Ռյաբկով
«Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային պոտենցիալներն այսուհետ Մոսկվայի կողմից կդիտարկվեն որպես ԱՄՆ-ի հետ միասնական «բռունցք»», - հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք։