Կվերսկսվի Ամուլսարի շահագործումը. նախարարությունը 250 մլն դոլարանոց փաթեթ է ստորագրելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հասարակություն
22 Փետրվարի 2023, 12:28ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում սկսվելու է Ամուլսարի շահագործումը։
«Հենց այսօր մենք կստորագրենք մյուս խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որը կազդարարի այդ հանքի շահագործման վերսկսումը։ Չեմ ուզում առաջ ընկնել։ Այսօր՝ ժամը 5-ին, մենք 250 մլն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ կտա վերսկսել ևս մեկ հանքի շահագործում։ Դա «Լիդիանն» է՝ Ամուլսարը», - տեղեկացրել է Վահան Քերոբյանը։
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
RAND
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Արման Գալոյան
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն