Հասարակություն

Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, խուլիգանության, կաշառակերության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առևանգման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու և թմրամիջոցի իրացման՝ 2-ական, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ընտրակաշառք ստանալու և ընտրակաշառք տալու, ինքնիրավչության, ֆիզիկական ներգործության և հոգեկան ներգործության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: