Լուրեր
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ Էնեզին:

ՌԴ-ն պատրաստ է Բաքվին ու Երևանին աջակցություն ցուցաբերել
Որքան էլ լարված լինի տարածաշրջանում իրավիճակը, բանակցային գործընթացի սառեցումը համարում ենք կոնտրարդյունավետ. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ին կլինի Ադրբեջանում
Փետրվարի 27-28-ը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին:
Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի թեման՝ Կաթողիկոսի և Չեխիայի դեսպանի հանդիպման օրակարգում
Փետրվարի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: