Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 12 ℃

Рус Eng

Ստրանջայի մրցաշարում հայ բռնցքամարտիկների հաղթարշավը շարունակվում է

Սպորտ

22 Փետրվարի, 19:02

Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջիայի մրցաշարում այսօր գեղեցիկ հաղթանակ է տոնել Հայաստանի չեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը: Հայ մարզիկը համառ պայքարում առավելության է հասել իսպանացի Սալվադոր Ֆլորեսի նկատմամբ:

Ընդ որում՝ Ղազարյանը հաղթանակը կորզել է 3-րդ ռաունդում: Առաջին ու 2-րդ ռաունդներում մրցավարները 3:2 հաշվով հաղթանակը շնորհել են իսպանացուն, բայց 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը չափազանց գրագետ մենամարտ է անցկացրել ու ռաունդը շահելով 5:0 հաշվով՝ բեկել է նաև ընդհանուր մենամարտի ընթացքը: Արդյունքում՝ 3:2 հոգուտ Ղազարյանի:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը