ՌԴ-ն պատրաստ է Բաքվին ու Երևանին աջակցություն ցուցաբերել
Միջազգային
22 Փետրվարի, 18:24
Որքան էլ լարված լինի տարածաշրջանում իրավիճակը, բանակցային գործընթացի սառեցումը համարում ենք կոնտր-արդյունավետ. Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա Բաքվին ու Երևանին կոչ է արել թափ հաղորդել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործին և համատեղ աշխատել։
«Մենք Տնտեսական ու ճանապարհային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբին կցուցաբերենք անհրաժեշտ հնարավոր ամբողջական աջակցություն»,- ասել է Զախարովան։
Հետևեք մեզ Telegram-ում