Լուրեր
ՌԴ-ում խորոված անելու նոր կանոններ են սահմանվել
Մարտի 1-ից ՌԴ-ում խորոված կարելի է անել ամառանոցներում՝ տնից 5 մետր հեռավորության վրա։

Լծվել են համայն հայության ապագան նրա քաղաքական դերակատարությամբ պայմանավորելու «վակցինացմանը». Աթանեսյան
Հայաստանի ու Արցախի մի քանի կուսակցություններով, տասնյակ լրատվամիջոցներով, սոցիալական մեդիայում բաց և փակ պրոֆիլներով ու «սարաֆանային փոստ»-ով լծվել են մեկ անձի ֆետիշացման, Արցախի և գրեթե համայն հայության ապագան նրա քաղաքական դերակատարությամբ պայմանավորելու «վակցինացմանը»։

«Իշխանություններին հեռացնելու հարցում ընդդիմությունը թերացել է». Սեյրան Օհանյան
Նրա խոսքով՝ ընդդիմադիր դաշտում ամբողջությամբ չի գեներացվել այն ուժը, որ կարող է իրական դիմադրություն լինել և իշխանություններին թույլ չտալ՝ քայլեր կատարել։ Օհանյանի խոսքով՝ ընդդիմությունն իշխանություններին հեռացնելու հարցում թերացել է։

ԱՄՆ պետքարտուղարը եռօրյա այցով կգտնվի Կենտրոնական Ասիայում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Փետրվարի 28-ին կայցելի Ղազախստան։ Այս մասին ուրբաթ հայտնել Է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը և ԱՄՆ պետքարտուղարությունը։
ՀՀ ՔՏՀԱ-ի որոշմամբ դադարեցվել է «Եռանկյունի առկենտ» ՍՊԸ գործունեությունը
Իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ նշյալ հասցեում գտնվող շենքերն ու շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի թերություններով ու խախտումներով, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք կարող են ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։