Երևան
Երևանը վստահելի գործընկեր է միջազգային կառույցների համար
Երևանի քաղաքապետը տեղեկացրել է, որ որոշ ծրագրերի մասով համայնքն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել՝ Երևանն առավել անվտանգ, հարմարավետ ու «խելացի քաղաք» դարձնելու ուղղությամբ:
Աջափնյակում ապօրինի գովազդները ապամոնտաժվել են
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցները, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցների հետ համատեղ նոյեմբերի 20-ից մինչ այսօր Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում իրականացրին թվով 81 ապօրինի տեղադրված արտաքին գովազդների ապամոնտաժման աշխատանքներ։
Կենտրոնում ապամոնտաժվել են գովազդային նյութերը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Գովազդի բաժնի և Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից վարչական շրջանում համատեղ իրականացվում են առանց համապատասխան թույլտվության և օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային_նյութերի ապամոնտաժման աշխատանքներ։
Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Արամի փողոցից մինչև Խորենացի խաչմերուկ հատվածի երթևեկությունը
Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 25-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Արամի փողոցից մինչև Խորենացի խաչմերուկ հատվածի երթևեկությունը:
Արայիկ Հարությունյանին քննիչ հաձնաժողով կանչելն անհնարին է դարձել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Արայիկ Հարությունյանին քննիչ հանձնաժողով կանչելն ուժի մեջ է, և ինչպես են դա պատկերացնում