Երևան

Մետրոպոլիտենում փոխարինվում են ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հին օդափոխիչները

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սկսվել է օդափոխիչների փոխարինման գործընթացը։

«14 հզոր օդափոխիչներից 6-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում և 3 հորաններում ավարտվել են բետոնավորման աշխատանքները։

Փուլ-փուլ փոխարինվում են ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հին օդափոխիչները։

Ս․թ․ հունվարի 2-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում՝ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 298 հազար 480 ուղևոր։

Գիծ է դուրս բերվել 2648 գնացք»,- հայտնում են Մետրոպոլիտենից։