Սպորտ
Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին. ՀՖՖ
Բարսեղյանը հավաքական էր ժամանել վնասվածքով: Մեր կիսապաշտպանը «Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով: Ազգային հավաքականի բուժանձնակազմի կողմից մանրակրկիտ զննման արդյունքում, ցավոք, պարզ դարձավ, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին:
Ֆլիկի ապագան կախված է առաջիկա խաղերից
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե սեպտեմբերյան խաղերում թիմը չբավարարի իր արդյունքներով: Այս մասին տեղեկացնում է Sport Bild-ը։
Անուրանալի և անգնահատելի է Ազարյանի վաստակը հայկական մարմնամարզության զարգացման գործում. Խաչատուրյան
«Ցավով տեղեկացա լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան մասին:
2 ոսկե և 1 բրոնզե մեդալ խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից
Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Սենիկ Սերոբյանը: Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել ու պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Արման Ասատրյանը, իսկ 55 կգ քաշային Գևորգ Սողոյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Մահացել է Ալբերտ Ազարյանը
94 տարեկան հասակում մահացել է լեգենդար մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի երկակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը. այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։