Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2023

USD384.94

EUR404.53

RUB3.92

Երևան 18 ℃

Рус Eng

Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին. ՀՖՖ

Սպորտ

6 Սեպտեմբերի, 16:52

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ «Սլովանի» հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Թուրքիայի և Խորվաթիայի դեմ առաջիկա խաղերին։

Բարսեղյանը հավաքական էր ժամանել վնասվածքով: Մեր կիսապաշտպանը «Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով: Ազգային հավաքականի բուժանձնակազմի կողմից մանրակրկիտ զննման արդյունքում, ցավոք, պարզ դարձավ, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին:

Տիգրան Բարսեղյանն արդեն լքել է հավաքականի ճամբարը: Ավելի վաղ, Հայաստանի Մ-21 հավաքականին էր միացել Սերգեյ Մուրադյանը: Այսպիսով, ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը 23 ֆուտբոլիստներով:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը