Անուրանալի և անգնահատելի է Ազարյանի վաստակը հայկական մարմնամարզության զարգացման գործում. Խաչատուրյան
Սպորտ
6 Սեպտեմբերի, 11:54
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ:
«Ցավով տեղեկացա լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան մասին:
Անուրանալի և անգնահատելի է Ազարյանի վաստակը հայկական մարմնամարզության զարգացման գործում: Նրա մարզական կենսագրությունը ոգևորել է բազմաթիվ սերունդների և ուղենիշ դարձել երիտասարդ մարզիկների համար, ովքեր այսօր էլ, Ալբերտ Ազարյանի օրինակով, շարունակում են նորանոր բարձունքներ ու մեդալներ նվաճել:
Ալբերտ Ազարյանի անունն իր ուրույն տեղն ունի հայկական և համաշխարհային սպորտի օլիմպիական երկնակամարում:
Խորապես ցավակցում եմ Ալբերտ Ազարյանի ընտանիքին ու հարազատներին»:
Հետևեք մեզ Telegram-ում