Սպորտ
Արգենտինան տանը կրում է առաջին պարտությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի հանդիպումը, որում Արգենտինայի հավաքականը հյուրընկալել է Ուրուգվայի ազգային հավաքականին: Հանդիպումը կայացել է Բուենոս Այրեսի «Բոմբոներա» մարզադաշտում և ավարտվել հյուրերի անակնկալ հաղթանակով՝ 2:0 հաշվով:
«Յուվենտուսը» կարող է ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրինյան ակումբը հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով:
Բռնցքամարտի Մ22 տարեկանների ԵԱ. Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամներ Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն առնվազն բրոնզե մեդալներ են ապահովել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում:
Դանիել Կարվախալը կարող է երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ
Marca-ի համաձայն՝ Մադրիդյան ակումբը կարող է նոր պայմանագիր առաջարկել 31-ամյա պաշտպանին, եթե նա մրցաշրջանի ընթացքում շարունակի բարձր մակարդակով հանդես գալ: Հիշեցնենք, որ Կարվախալի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2025 թվականին:
Հայ շախմատիստները Բուդվայում մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը
Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները նոյեմբերի 11-ից Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը: