Բրազիլիան երկրորդ անընդմեջ պարտությունն է կրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սպորտ
17 Նոյեմբերի, 11:09
Հարավային Ամերիկայում ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Կոլումբիայի հավաքականը կամային հաղթանակ է տարել Բրազիլիայի նկատմամբ՝ 2:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացել է հյուրերի հարձակվող Գաբրիել Մարտինելին՝ Վինիսիուս Ժունիորի փոխանցումից հետո: Կոլումբիան երկու գնդակներն էլ խփել է երկրորդ խաղակեսում. դուբլ է ձևակերպել Լուիս Դիասը: 75-րդ րոպեին նա աչքի է ընկել Յասեր Ասպրիլյայի փոխանցումից, իսկ 79 - րդ րոպեին՝ Խամես Ռոդրիգեսի փոխանցումից:
Նշենք, որ Բրազիլիան երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց ԱԱ-2026-ի որակավորման փուլում: Նախորդ խաղում թիմը պարտվել էր Ուրուգվային (0:2):
Կոլումբիան հարավամերիկյան ընտրական մրցաշարում 9 միավորով դուրս եկավ երրորդ հորիզոնական: Նա դեռ ոչ մի պարտություն չի կրել՝ հաղթելով երկու խաղում և երեք անգամ ոչ-ոքի խաղալով։ Բրազիլիան 7 միավորով նահանջել է հինգերորդ հորիզոնական։