Հասարակություն
Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Բարեկամական խմբի անդամները եղել են նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:
Դատարան ժամանած Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստին դատական կարգադրիչները զննման են ենթարկել
«Քանաքեռցի Տույ»-ի ու 3 անձանց սպանության գործով, դատական նիստից առաջ կարգադրիչները մանրակրկիտ զննել են դատական նիստին ժամանող բոլոր անձանց, այդ թվում՝ փաստաբաններին ու դատախազներին:
Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության և մեկ զինծառայողի սպանության փորձի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Փլուզման դեպքի վայր է ժամանել Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը
Պատասխանատու կառույցներն աշխատանքներ են տանում մետրոյի գծերի վրայից քարաբեկորների մաքրման և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից
Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և հանձնել կենդանիների վերականգնողական կենտրոն։