Հասարակություն

«44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 000 դասալիք»․ Աննա Հակոբյան

Ինձ համար ամբողջ Հայաստանը մեկ արյուն է, մենք մեկ կերպար ենք։ Այս մասին Տավուշ կատարած այցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ 

«Բայց այն տղաներին, որոնք իրենց կյանքը նվիրել են հայրենիքին, բոլորից շատ եմ սիրում և թույլ չեմ տա պղծել նրանց հիշատակը։ Նրանք իրենց կյանքով պահեցին այն, որ մենք հիմա կանգնած ենք այստեղ»,- ասել է Աննա Հակոբյանը։ 

Աննա Հակոբյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմին և նշել, որ պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 000 դասալիք։ 

«Երբ 44-օրյա պատերազմի ժամանակ հրամանատարը կոչ էր անում կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը, այդ կոչին չէին հետևում։ Երբ ես ջոկատ կազմեցի, որպեսզի օրինակ ծառայեմ, դա ևս բացասաբար ընկալվեց։ Ունենք թշնամի և ունենք մեր հայրենիքը պաշտպանելու հարց։ Ո՞վ պիտի անի դա, եթե ոչ դուք։ Ոչ մի այլ երկրից չեն գալու մեր երկիրը պաշտպանեն»,- նշել է Աննա Հակոբյանը։ 

Նա հավելել է, որ կան բազմաթիվ դատական գործեր, որտեղ մեղադրյալները բանակի սպաներ են, զինվորներ, որոնք պատերազմի ժամանակ տեղեկատվություն են փոխանցել հակառակորդին։ 

«Մենք պետք է մեր պետությունը զարգացնենք, հզորացնենք և ժառանգենք մեր երեխաներին։ Պետք է ունենանք 500 000 հերոսներ, 4000 պատերազմի դաշտը լքող։ Մինչև այդպես չլինի, չեմ պատկերացնում ինչ հրաշք պիտի տեղի ունենա։ Նման հրաշքի մենք դարեր շարունակ չենք հանդիպել»,- իր խոսքը եզրափակել է վարչապետի տիկինը։