Հասարակություն
ՍԱՏՄ-ն այս տարի ոչնչացրել է գրեթե 7606 տոննա վտանգավոր սննդամթերք
2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ոչնչացվել է 7605456,1 կգ վտանգավոր սննդամթերք։
ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շրջանառության ոլորտը։ Հանձնաժողովը հստակ իրականացնում է իր գործառույթները՝ ամենօրյա ռեժիմով հետևելով, որպեսզի բենզինի շուկայում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից իրացման գների չհիմնավորված տատանումներ տեղի չունենան:
Շուրջ 88 մլն դրամ է հատկացվել Արթիկ, Ամասիա և Ախուրյան համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համար
Կառավարության որոշմամբ 88 մլն 400 հազար դրամ գումար է նախատեսվել Արթիկ, Ամասիա և Ախուրյան համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։
Դատարանում սկսված վեճն Արզնու խճուղում ավարտվել էր դանակահարությամբ
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին դանակահարող տղամարդուն ձերբակալել և տեղափոխել են Կոտայքի բաժին:
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առիթով Երեւան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակությանը: