Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Рус Eng

Դատարանում սկսված վեճն Արզնու խճուղում ավարտվել էր դանակահարությամբ

Հասարակություն

17 Նոյեմբերի, 14:37

Նոյեմբերի 16-ի ժամը 13.09-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի Արզնու հատվածից կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի 52-ամյա մի բնակիչ:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 12.30-ի սահմաններում Աբովյան քաղաքի դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ վիճաբանություն է սկսվել հիվանդանոց տեղափոխվածի և պռոշյանցի հասակակից տղամարդու միջև: Վիճաբանությունն այնուհետև շարունակվել է դատարանի բակում, որտեղ հայհոյել ու փոխադարձ հարվածներ են հասցրել իրար:

Ի վերջո, ներկաները կարողացել են հանդարտեցնել նրանց, ինչից հետո վիճաբանողները մեքենաներով հեռացել են: Վեճը, սակայն, շարունակվել է արդեն Արզնու խճուղում, որի ընթացքում էլ պռոշյանցի տղամարդը դանակահարել է հասակակից սևանցուն:

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին դանակահարող տղամարդուն ձերբակալել և տեղափոխել են Կոտայքի բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

Նախաձեռնել է քրեական վարույթ:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը