Հասարակություն
Ներկայացվել են Դիլիջանի և Պուշկինի թունելների մանրամասն հետազոտությունների արդյունքները
Նոյեմբերի 17-ին և 18-ին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել խորհրդակցություն‚ որի ընթացքում ներկայացվել են Դիլիջանի և Պուշկինի թունելների մանրամասն հետազոտությունների արդյունքները։
ԱՄՆ դեսպանատունը 175․000 դոլարի դրամաշնորհ է հատկացրել Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության համար
Նոյեմբերի 20-ին դեսպան Քվինը հայտարարեց ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նոր ծրագրի մեկնարկը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
ՄԱԿ ներկայացուցիչները ցանկություն են հայտնել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի Հատուկ ընթացակարգերի բաժնի մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին:
Դավիթ Խաչատուրյանը ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական է ներկայացրել
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն օրենքով սահմանված կարգով քննարկվել է ԲԴԽ-ում, և Դավիթ Խաչատուրյանի լիազորություններն այսօրվանից դադարել են:
«Մայր Հայաստան» դաշինքը երկու նոր անդամ ունի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու 2 անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Դրանք քննարկվել են նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում։