Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023

USD399.92

EUR433.11

RUB4.43

Երևան 3 ℃

Рус Eng

ԱՄՆ դեսպանատունը 175․000 դոլարի դրամաշնորհ է հատկացրել Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության համար

Հասարակություն

20 Նոյեմբերի, 17:45

«Նոյեմբերի 20-ին դեսպան Քվինը հայտարարեց ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նոր ծրագրի մեկնարկը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր և հայտարարվեց Շիրակի մարզի Երերույքի 4-5-րդ դարի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով ԱՄՆ դեսպանատան կողմից 175․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի հատկացման մասին։ 

«Մեզ համար պատիվ է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցով մեր ներդրումն ունենալ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության հարցում և պահպանել հայկական մշակութային ժառանգության այս անգնահատելի գանձը՝ հասանելի դարձնելով ողջ աշխարհին և ապագա սերունդներին», - ասաց դեսպան Քվինը։ 
ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում 2005թ․ սկսած իրականացվել է մշակութային պահպանության 13 ծրագիր, որոնց ուղղվել է ընդհանուր առմամբ 1․4 միլիոն ԱՄՆ դոլար»,- այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը