Հասարակություն
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Ռուբեն Խալապյանը նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։
Տեսչական մարմինը Շիրակի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցրել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Շիրակի մարզ, քաղաք Մարալիկ, Հ. Շահինյան փողոց հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նախկինում տրված կարգադրագրի պահանջների կատարման նկատմամբ։
«Հայտարարությունն արվել է Արտակ Գալստյանի հետ համաձայնեցված». Վահան Ավագյան
«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար, «Հանրային ձայն» կուսակցության փոխնախագահ Վահան Ավագյանը հայտարարել է, որ իրենք կուսակցությունից դուրս չեն եկել, նաև մանրամասներ է հայտնել կուսակցության ներսում տեղի ունեցող գործընթացներից․
Առինջում դիտահորեր գողացած տղամարդը ձերբակալվել է
Հունվարի 25-ին ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնեց, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 7-րդ փողոցի բոլոր դիտահորերի կափարիչները գողացել են։ Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։