Հասարակություն

«Մեր հանդեպ տեռոր է». Վահան Ավագյան

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը հայտարարել է, թե իրենց կուսակցության նախկին հիմնադիր Վարդան Ղուկասյանը եթերով շանտաժ է անում։

«Մեզ եթերներով շանտաժ էր արել Վարդան Ղուկասյանը, ինչն արդեն լուրջ հոդված է, մեր հանդեպ տեռոր է։ 

Վարդան Ղուկասյանը որոշել է օգնել այլ ֆրակցիաներին ու «ժերտվա» է տալիս այն մարդկանց, որոնք ոչնչից չեն վախեցել, ընտրություններ են կազմակերպել, աշխատելով հասել են այստեղ»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում: