Հասարակություն
Ավանում նոր շենք կհանձնվի շահագործման (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մոտակա ամիսներին Ավանում կառուցվող «Աճառյան» բնակելի համալիրի առաջին մասնաշենքը կողջունի իր բնակիչներին: Կառուցապատող «New City Projects» ընկերության առաջին նախագիծն է, որ հանձնվում է շահագործման: Շինարարությունը սկսվել էր 2021թ․ ամռանը:
Թմրամոլության կասկածանքով ձերբակալվել է 4 հոգի
Արաքս գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Ըստ նրա` մարիխուանան պատրաստել է իր օգտագործման համար:
Գերմանիայի իրավապահները բավարարել են 28 մլն դրամ յուրացնելու մեջ մեղադրվողին ՀՀ-ին հանձնելու միջնորդությունը
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Մ.-ի տեղափոխումը Երևան:
28 հազար դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի գործն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձը, զորակոչիկների օգտին գործողություններ կատարելու և հովանավորչության համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է ընդհանուր 28 հազար ԱՄՆ դոլար կաշառք:
Ինչպե՞ս օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից. ՊԵԿ տեսահոլովակը
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում՝ ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։