Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024

USD401.94

EUR431.39

RUB4.30

Рус Eng

Դանիել Իոանիսյանը ճանաչվել է տուժող. ՔԿ

Հասարակություն

9 Փետրվարի, 15:26

ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի մեքենայի հրկիզման դեպքից։

«Դանիել Իոաննիսյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 8-ին՝ ժամը 12:55-ին, Երևանի Դավթաշեն շրջանի Պարիս Հերունու փողոցում կայանված իր «Volvo» մակնիշի ավտոմեքենայի վրա նկատել է հրկիզման հետքեր, որի արդյունքում մասամբ այրվել է մեքենայի հետևի թափարգելը». այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեցին քննչական կոմիտեից:

«Դեպքի առթիվ նույն օրը քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն շրջանների քննչական բաժնում քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում ավտոմեքենայի թափարգելի վրա առկա են եղել վառված հետքեր, իսկ նշված ավտոմեքենայի կողային հատվածում, բետոնե ծածկի վրա առկա է ապակե /տարա/ շիշ։ 

Դ․ Իոանիսյանը ճանաչվել է տուժող ու ցուցմունք տվել՝ հայտնելով իր կասկածները»,- հայտնեցին ՔԿ-ից՝ հավելելով, որ նշանակվել են դատանյութագիտական, դատամատնադրոշմային, դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

ՆԳՆ ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցներ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, առկա տվյալներն ստուգելու, առերևույթ հացնագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնել էր, որ փորձել են այրել իր մեքենան։ Նա դրանում կասկածում է Ղարաբաղի ՆԳ նախկին նախարարին, որի հափշտակությունների մասին հոդված էր գրել։ 

Հայկ Մագոյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում