Մոտակա ամիսներին Ավանում կառուցվող «Աճառյան» բնակելի համալիրի առաջին մասնաշենքը կողջունի իր բնակիչներին: Կառուցապատող «New City Projects» ընկերության առաջին նախագիծն է, որ հանձնվում է շահագործման: Շինարարությունը սկսվել էր 2021թ․ ամռանը:
«Կիրառվել են բարձրորակ նյութեր և նորագույն տեխնիկա, կառուցման թիմում ներգրավված են եղել արհեստավարժ մասնագետներ: Հետևել ենք շինարարական ժամանակակից ստանդարտներին՝ ապահովելով 9 բալ սեյսմակայունություն»,- նշեց «New City Projects» ընկերության վաճառքի մասնագետ Մարիամ Դավթյանը:
Բնակելի համալիրն առանձնանում է ոճային լուծումներով՝ առաջարկելով ժամանակակից կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Համալիրում լինելու է ստորգետնյա ավտոկայանատեղի: Թաղամասի կանաչապատ բակային տարածքում էլ նախատեսվում են մանկական խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, թենիսի կորտ և բացօթյա ավտոկայանատեղի:
Կարևորելով բնակիչների հարմարավետությունը և փորձելով հեշտացնել նորամուտը՝ «New City Projects»-ը բոլոր գնորդներին տրամադրում է քարտեր:
«Ինչպես հայտնի է, շատերը նորակառույց շենքում ձեռք են բերում առանց ներքին հարդարման և կահավորման բնակարան և շինարարության ավարտից հետո սկսում զբաղվել նորոգման հարցերով: Այդ գործընթացը հեշտացնելու նպատակով բնակիչներին տրամադրում ենք քարտեր, որոնց միջոցով նրանք կկարողանան գործընկեր խանութներից զեղչով գնումներ կատարել բնակարանի հարդարման և կահավորման համար»,- նշեց Մարիամ Դավթյանը:
Բնակելի համալիրի երկրորդ մասնաշենքի շինարարությունն արդեն սկսվել է, շուտով կմեկնարկի նաև երրորդի կառուցումը: «New City Projects»-ում շեշտում են կառուցապատողից բնակարան ձեռք բերելու առավելությունները և հրավիրում գրասենյակ՝ համալիրի մասին ավելին իմանալու և բնակարանների հատակագծերին ծանոթանալու: