Հասարակություն
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև զանգվածային ոչնչացման զենքի վերաբերյալ համաձայնագիրը հավանության է արժանացել
Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն:
Հայկական արտադրության դեղերի՝ արտերկրում փորձաքննությունների ծախսերը կփոխհատուցվեն
Գործադիրը հաստատել է Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության, ռազմավարական նշանակություն ունեցող դեղերի, միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի), արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցումների փորձաքննությունների ծախսերի 50 %-ի փոխհատուցման ծրագիրը:
«Կաթնամթերքը պետք է լինի կաթնամթերք, և այդ կաթնամթերքի վրա պետք է լինեն տեսանելի գունանշումներ». վարչապետ
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության նիստի այսօրվա օրակարգի չզեկուցվող այս հարցին և նշել, որ այն առնվազն 5 տարվա պատմություն ունի. «Հինգ տարի քննարկում ենք այդ որոշումը և ի վերջո եկանք այն եզրակացության, որ գտել ենք ձևը, թե ինչպես տարբերակենք կաթից պատրաստված թթվասերը կաթից չպատրաստված թթվասերից: «Թթվասեր» մակնշմամբ ապրանքների մի մասի մեջ կա՛մ կաթը շատ քիչ է, կա՛մ առնվազն շատ մեծ չափով խառնուրդներ են օգտագործվում»:
Զգուշացում. ԿԲ-ի կողմից նշված ընկերությանը չի տրամադրվել լիցենզիա
Կենտրոնական բանկի կողմից նշված ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:
Արաբկիրի վարչական ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը կալանավորվել է
1 ամսով էլ կալանավորվել էր Արաբկիրի վարչական ղեկավարի մյուս տեղակալ Գեղամ Կարապետյանը։