Հասարակություն

Արաբկիրի վարչական ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը կալանավորվել է

2 ամսով կալանավորվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն դատարանից։

Նշենք, որ 1 ամսով էլ կալանավորվել էր Արաբկիրի վարչական ղեկավարի մյուս տեղակալ Գեղամ Կարապետյանը։

Հիշեցնենք՝ ՔԿ-ից երեկ հայտնել էին, որ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։

Հայկ Մագոյան