Հասարակություն
59-ամյա տղամարդը Արտաշատում որսորդական հրացանով օդ է կրակել
Արտաշատի բաժնում հաստատվել է ստացված տեղեկությունը: Պարզվել է, որ 59-ամյա տղամարդը, լինելով ոչ սթափ վիճակում, ժամը 21.35-ի սահմաններում իր տան մոտ՝ փողոցում, երկփողանի որսորդական հրացանով վեց կրակոցներ է արձակել օդ՝ կոպիտ կերպով խաթարելով հասարակական կարգը:
Ինչո՞ւ էր Երևանի կենտրոնը հոսանքազրկվել. ՀԷՑ պարզաբանումը
Այսօր՝ ժամը 14:06-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատկանող 110 կՎ քարշային ենթակայանում բռկված հրդեհի պատճառով անջատվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 110 կՎ օդային գիծը, որից սնվում են ընկերության ենթակայանները, հայտնում են ՀԷՑ-ից։
Հիմնանորոգվել է Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հիմնանորոգվել է Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) ավտոճանապարհի կմ19+900-կմ29+400 հատվածը։ 9.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Արարատի մարզով՝ սկիզբ առնելով Մասիսի տրանսպորտային հանգույցից։
Արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի
Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ
Բացահայտվել է զորամասում դեռ 2005թ. կատարված սպանությունը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել է դեռևս 2005թ. ապրիլին կատարված՝ ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանի սպանության դեպքը։