Կառավարության որոշմամբ լուծարվել է «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, որն ստեղծվել էր 2018թ. մայիսին։
Ըստ որոշման հիմնավորումների՝ 2023թ․ հաստատվել են ՊՆ և ԶՈւ գլխ․ շտաբի նոր կանոնադրությունները, որոնց հիման վրա հստակեցված գործառույթներն ու կառուցվածքը, որոնց շրջանակներում նախարարության կառուցվածքում զինվորական ներկայացուցչությունների բաժնի, գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության և գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության գործող ռազմատնտեսական վարչության գործառույթներում ներառվել են կազմակերպության գործունեության մի շարք ուղղություններ, և կառավարչական գործառույթների չկրկնման ու միջոցների օպտիմալացման տեսանկյունից նպատակահարմար է գտնվել լուծարել կազմակերպությունը: